«Բարսելոնայի» նորեկ Մարկոս Ալոնսոն կիսվել է կատալոնական ակումբ տեղափոխվելուց իր տպավորություններով:
«Շատ ուրախ եմ: Վերջապես, ահա ես: Իմ գլխում միայն «Բարսելոնան» էր: Ես վաղուց էի ցանկանում տեղափոխվել այստեղ։ Կարծում եմ՝ ճիշտ քայլ արեցի։
Շատ անսովոր է խաղալ մի թիմի կազմում, որտեղ հաղթել է հայրս: Սա հաստատ ևս մեկ հիանալի պատճառ է այստեղ գալու համար: Նա նույնպես երջանիկ է։ Հիշում եմ, որ հայրս ինձ բերեց «Կամպ Նոու» խաղ դիտելու: Այստեղ լինելն ուղղակի անհավանական է»,- ասել է Ալոնսոն: