VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա. «Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Արարատից» (VIDEO)

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում Երևանի «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում ընդունեց փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային»:

ՀՊԼ-ի փոխչեմպիոնը կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ վաստակելով հերթական երեք միավորը:

«Արարատ-Արմենիան» անցկացրած 2 խաղում վաստակել է 3 միավոր և 4-րդ տեղում է, «Արարատը» 3 խաղից հետո նույնքան միավորով 7-րդն է:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Արարատ» – «Արարատ-Արմենիա» 0:2 (0:2)

0:1 Ոգո Ֆիրմինո, (11)

0:2 Տենտոն Յենե (39)