Կեպա Արիսաբալագան հնարավոր է տեղափոխվի Ֆրանսիայի առաջնություն

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել «Նիս», հայտնում է Footmercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։

Նշվում է, որ «Նիսը» դիտարկում է լոնդոնյան ակումբի դարպասապահի թեկնածությունը՝ որպես ազատ գործակալի կարգավիճակով ՊՍՎ-ին միացած Վալտեր Բենիտեսին փոխարինողի։

Նախորդ մրցաշրջանում Կեպան լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում և բաց թողել 10 գոլ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։