Արթուր Միրանյանը՝ «Ուրարտուի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Ուրարտուի» կազմում 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի հարձակվող Արթուր Միրանյանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Միրանյանն «Ուրարտուի» կազմում մասնակցել է 23 հանդիպման ու դարձել 11 գոլի հեղինակ:

«Շնորհավորում ենք Միրանյանին ու նոր նվաճումներ մաղթում կարիերայում»,- գրված է երևանյան ակումբի պաշտոնական կայքում: