«Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալները բանակցություններ են վարում «Ինտերի» և «Միլանի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աչերբին կարող է կարիերան շարունակել «Մոնցայում»:
Նախորդ մրցաշրջանում Աչերբին անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։