«Բարսելոնան» դարպասապահ է փնտրում

«Բարսելոնան» դիտարկում է ձմռանը նոր դարպասապահ գնելու հնարավորությունը։

Ակումբը շարունակում է թիմի առաջին համար համարել Մարկ-Անդրե տեր Շտեգենին, սակայն ցանկանում է, որ նա ուժեղ մրցակից ունենա։

Այդ պատճառով կատալոնացիներին հետաքրքրում են Իլան Մելյերը (Լիդս), Բարտոլոմեյ Դրոնգովսկին (Ֆիորենտինա), Յասին Բունուն (Սևիլիա), Մարտին Վանդևորդտը (Գենկ) և Ալբան Լաֆոնը (Նանտ):

Ակումբը դիտարկում է ձմռանը նրանցից մեկին պաշտոնական առաջարկ անելու տարբերակը: