«Ատլետիկոն» ներկայացրել է թիմի՝ 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված նոր մարզաշապիկը։
Մադրիդյան ակումբի տեխնիկական գործընկերը Nike ընկերությունն է:
Հարկ է նշել, որ նոր խաղաշապիկների շնորհանդեսին մասնակցել է հարձակվող Անտուան Գրիզմանը, ով 2021/22 մրցաշրջանում վարձավճարով է հանդես եկել «Ատլետիկոյում»։ Ֆրանսիացու տրանսֆերը պատկանում է «Բարսելոնային»:
Un homenaje al Manzanares en rojiblanco; lanzamiento el próximo 16 de julio.
🔴⚪ #TrueRebel
➡ https://t.co/Mg4CgOHgnB pic.twitter.com/9EKkFratXE
— Atlético de Madrid (@Atleti) June 13, 2022