«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։
30-ամյա սենեգալցին արդեն համաձայնել է ակումբի հետ երեք տարվա պայմանագիր կնքել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Մանեն արդեն որոշել է հեռանալ անգլիական ակումբից, որտեղ հանդես է եկել վերջին վեց մրցաշրջաններում։ Նշվում է, որ ակումբը շուտով կհայտարարի Մանեի հեռանալու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան չի գոհացնում անգլիական թիմում աշխատավարձը, որը կազմում է 12 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սադիոն «Լիվերպուլի» կազմում 51 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։