«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Խալդուն Ալ Մուբարաքը հայտարարել է, որ Էրլինգ Հոլանդը և Խուլիան Ալվարեսը միակ նորեկները չեն լինի թիմում հաջորդ մրցաշրջանում:
«Կարող եմ հաստատել, որ էլի ֆուտբոլիստներ կմիանան թիմին: Մենք տարբերակներ ենք փնտրում ուժեղացնելու կազմն այն դիրքերում, որոնք ուժեղացման կարիք ունեն։
Յուրաքանչյուր մրցաշրջանում մի քանի ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից, և մենք պետք է անընդհատ թարմացնենք կազմը։ Մենք արդեն 2 կարևոր ձեռքբերում ենք կատարել: Սակայն դեռ մոտ 2 նորեկ էլ կունենաք»,- «Ման. Սիթիի» նախագահի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: