«Փյունիկից» հեռացել է պաշտպան Արման Հովհաննիսյանը: Ավարտվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը
Հովհաննիսյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Փյունիկին»: 28-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում:
«Փյունիկը» նորհակալություն է հայտնել Արման Հովհաննիսյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նախորդ մրջաշրջանում թիմի չեմպիոնության հարցում լուրջ դերակատարում ունենալու համար ու մաղթել նրան հաջողություն հետագա կարիերայում։