Պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է կարիերան Իտալիայից դուրս շարունակելու իր մտադրության մասին։
«Ես կցանկանայի նոր բան փորձել, նույնիսկ անձնական կյանքում: Դրանից հետո անպայման կվերադառնամ «Յուվենտուս». Թուրինն իմ տունն եմ համարում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա իտալացին պայմանավորվել է «Լոս Անջելես Գելեքսիի» հետ։ Պաշտպանը կհեռանա «Յուվենթուսից» մրցաշրջանի ավարտից հետո։
Կյելինին ակումբում հանդես է գալիս 2005 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում։