Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել երկու ֆուտբոլիստի տրանսֆեր

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կողմնորոշվել է իր առաջնահերթ տրանսֆերային թիրախների հարցում՝ տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Էրիկը ակումբի ղեկավարությանը խնդրել է գնել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին և «Այաքսի» պաշտպան Ջասթին Տիմբերին:

Նշվում է, որ ակումբը պատրաստ է այս երկու տրանսֆերների համար 135 միլիոն եվրո ծախսել:

2021/22 մրցաշրջանում Նունյեսն անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 4 ասիստի հեղինակ, Տիմբերի հաշվին կա 43 խաղ, 3 գոլ և 2 գոլային փոխանցում: