Հայտնի են դարձել երկու ակումբներ, որոնք Սեգունդայի 2021/22 մրցաշրջանի ավարտին կվերադառնան Լա Լիգա։
Այսօր՝ մայիսի 29-ին, Լա Լիգայի 2-ի վերջին՝ 42-րդ տուրում «Ալմերիան» ոչ-ոքի խաղաց «Լեգանեսի» հետ (2:2), իսկ «Ռեալ Վալյադոլիդը» հաղթեց «Հուեսկային» (3:0):
Այսպիսով, «Ալմերիան» (81 միավոր) և «Ռեալ Վալյադոլիդը» (81 միավոր) զբաղեցրին առաջնությունում առաջին և երկրորդ տեղերը, և հաջորդ մրցաշրջանը կանցկացնեն իսպանական ֆուտբոլային էլիտայում։