«Ինտերը» մտադիր է այս ամառ ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է Calciomercato-ն: Նա կարող է շուտով վերադառնալ Սերիա Ա.
Ըստ շրջանառվող լուրերի՝ միլանցիներն արդեն սկսել են բանակցությունները բելգիացի հարձակվողի գործակալի հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, ով թիմի համար առաջնային է համարում Լուկակուի տեղափոխությունը։
Լուկակուն «Չելսիում» է հանդես գալիս 2021 թվականի օգոստոսից, որտեղ տեղափոխվել է «Ինտերից» 113 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: