Զինեդին Զիդանը հրաժարվել է վերադառնալ մարզչական աշխատանքի

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի գլխավորի «Պարի Սեն Ժերմենը» հայտնում է Telefoot-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետին դուր չի գալիս այն նախագիծը, ըստ որի ՊՍԺ-ի սեփականատերերը պատրաստվում են զարգացնել ակումբում։

Զիդանը ավելի վաղ հանդիպել էր Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ՝ ՊՍԺ-ում հնարավոր նշանակման շուրջ բանակցելու համար։