Սիմոնե Ինձագին և Միլանի «Ինտերը» հասել են համաձայնության

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 46-ամյա իտալացին պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ակումբի ղեկավարությունը նոր համաձայնագրի կնքման մասին կհայտարարի մոտ օրերս։