Գարեթ Բեյլը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթելուց հետո լուսանկար է հրապարակել

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթելուց հետո սոցցանցերի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նա ձախ ձեռքով պահում է թիմի նվաճած գավաթը, իսկ աջ ձեռքով ցույց է տալիս հինգ մատ՝ դրանով իսկ ցույց տալով, որ ինքը. դարձել է Լիգայի չեմպիոնների հնգակի հաղթող։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

Սա «Ռեալի» 14-րդ հաղթանակն էր Չեմպիոնների Լիգայում։ Մադրիդցիները վերջին 10 տարում հինգերորդ անգամ են նվաճում գավաթը։