VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին՝ 36-րդ տուրում «Ուրարտուն» իր հարկի տակ ընդունել էր «Վանին»: Հանդիպումն ավարտվեց երևանյան ակումբի 2:0 հաշվով հաղթանակով:
VBet Հայաստանի Պրեմիեր Լիգա
«Ուրարտու» – «Վան» 2:0 (1:0)
1:0 Արթուր Միրանյան (11-մետրանոց, 2)
2:0 Գոռ Լուլուկյան (90+1)
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» իր ակտիվում ունենալով 40 միավոր` մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում: «Վանը» 25 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: