Իսպանական և անգլիական երկու գրանդ կպայքարեն Ռուբեն Նևեշի տրանսֆերի համար

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է տեղափոխվել գրանդ ակումբ, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա պորտուգալացու տրանսֆերը գնելուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆուտբոլիստի համար պայքարում պետք է մրցի «Բարսելոնայի» հետ։

Անձամբ կիսապաշտպանը, հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, ուստի նրա տեղափոխությունը «Բարսելոնա» ավելի հավանական է։

Ավարտված մրցաշրջանում Նևեշը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: