«Զենիթը» հայտարարել է կիսապաշտպանի՝ ակումբից հեռանալու մասին

Կիսապաշտպան Մագոմեդ Օզդոևը հեռանում է «Զենիթից», հայտնում է պետերբուրգյան ակումբի մամուլի ծառայությունը։

Օզդոևը Սերգեյ Սեմակի թիմի կազմում հանդես էր գալիս 2018 թվականի փետրվարից։ 5 մրցաշրջաններում Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն անցկացրել է 116 հանդիպում, դարձել 8 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

«Զենիթի» կազմում Օզդոևը 4 անգամ հաղթել է ՌՊԼ-ում, նվաճել Ռուսաստանի գավաթը և 2 անգամ՝ երկրի Սուպերգավաթը։