Վենսան Կոմպանին կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Մանչեսթեր Սիթիի» լեգենդար նախկին պաշտպան Վենսան Կոմպանին կարող է դառնալ «Բարնլիի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է The Guadrian-ը:

Բելգիացի մասնագետը, ով ներկայումս մարզում է «Անդերլեխտը», մոտ է անգլիական ակումբում նշանակվելուն։ Հանուն այս աշխատանքի նա պատրաստ է թողնել իր ներկայիս պաշտոնը։

2021/22 մրցաշրջանի արդյունքով «Բարնլին» զբաղեցրել է 18-րդ տեղը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում և իջել է Չեմփիոնշիփ։ Շուրջ 10 տարի թիմը գլխավորում էր Շոն Դայչը, նրա հրաժարականից հետո գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվեց Մայք Ջեքսոնը։