«Ինտերը» և Սիմոնե Ինձագին հասել են համաձայնության

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

Ինչպես հայտնում է sempreinter.com-ը, մարզիչը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ինձագին ակումբը գլխավորում է 2021 թվականից, նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։