«Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ում օգտին քվեարկել է 696 մարդ (48,7%), հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
Տիկնիզյանը մայիսին մասնակցել է թիմի 4 խաղից 3-ին և յուրաքանչյուրում «Матч Премьер»-ի վարկածով հայտնվել է տուրի խորհրդանշական հավաքականում։
Հայազգի ֆուտբոլիստը 2 գոլային փոխանցում է կատարել Մոսկվայի «Դինամոյի» և «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում:
https://twitter.com/fclokomotiv/status/1529497342331822080