«Լիվերպուլի» սեփականատերը Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի վերաբերյալ հայտարարություն է արել

«Լիվերպուլի» սեփականատեր Թոմ Վերները The Athletic-ի հետ զրույցում խոսել է հարձակվողներ Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի հետ պայմանագրերը երկարաձգելու ծրագրերի մասին:

«Ես կցանկանայի, որ այդ խոսակցությունները գաղտնի մնային, բայց բնականաբար, մենք մեր ցանկությունն արտահայտել ենք, որպեսզի նրանք մնան ակումբում», – ասել է Վերները:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ երկու ֆուտբոլիստները կարող են հեռանալ թիմից։ Նշվում էր, որ Սալահը չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը մերսիսայդցիների հետ, իսկ Մանեն կաող է տեղափոխվել «Բավարիա»։

Հարձակվողների պայմանագրերը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ են մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։