Հայտնի է՝ որքան կկազմի «Թոթենհեմի» բյուջեն ամառային տրանսֆերային պատուհանի համար

«Թոթենհեմն» իր կայքում հայտնել է, որ ակումբի բաժնետերերը համաձայնել են 150 մլն ֆունտ հատկացնել Անտոնիո Կոնտեին ամառային տրանսֆերների համար։ Այս գումարը կարող է մեծանալ՝ ֆուտբոլիստների վաճառքի հաշվին։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմի ուժեղացման համար միջոցների հատկացումն իտալացի մասնագետի պայմաններից մեկն էր, երբ նա համաձայնեց լոնդոնյան ակումբում փոխարինել Նունու Սանտուին:

Այժմ անհրաժեշտ միջոցներով Կոնտեն նպատակ ունի ամրապնդել մի քանի դիրքեր՝ դարպասապահի, կենտրոնական և եզրային պաշտպանների, կենտրոնական կիսապաշտպանի ու հարձակվողի։ Նշվում է, որ «խցանները» կարող են հրավիրվել 6-7 ֆուտբոլիստի: