Վալերի Կարպինը ՌՊԼ-ում «Զենիթի» հեգեմոնիայի մասին. «Դա ամբողջովին Սեմակի արժանիքն է»

Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Զենիթի» հեգեմոնիայի մասին Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։ Պետերբուրգյան թիմը Սերգեյ Սեմակի գլխավորությամբ 4 մրցաշրջան անընդմեջ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

«Կարծում եմ, որ դա ամբողջությամբ Սերգեյ Սեմակի արժանիքն է»,- ասել է 53-ամյա մասնագետը:

Ավարտված 2021/22 մրցաշրջանում «Զենիթը» հաղթեց Ռուսաստանի առաջնությունում՝ 9 միավորով գերազանցելով ամենամոտ հետապնդողին՝ «Սոչիին»։