«Ատալանտայի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Թոթենհեմում», կմնա լոնդոնյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «խցանները» պատրաստ են ակտիվացնել արգենտինացու տրանսֆերը 47 միլիոն եվրոյով գնելու օպցիան։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառ։
Ավարտվող մրցաշրջանում Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում և խփել 1 գոլ: