Ժորժե Ժեզուշը կգլխավորի «Ֆեներբահչեն»

Անվանի մարզիչ Ժորժե Ժեզուշը մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Ֆեներբահչեն», հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ թուրքական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն 67-ամյա պորտուգալացու հետ, ով 2021/22 մրցաշրջանում հեռացել էր «Բենֆիկայից»։

Հավելենք, որ 2021/22 մրցաշրջանի արդյունքով «Ֆեներբահչեն» զբաղեցրել է 2-րդ տեղը Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։