«Ատալանտայի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել պաշտպան Մերիհ Դեմիրալի տրանսֆերային իրավունքը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Յուվենտուսին», իսկ Բերգամոն ներկայացնող ակումբում նա հանդես է գալիս վարձավճարով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ գնման օպցիան 23 միլիոն եվրո է կազմում։ Դեմիրալի պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 42 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։