Ալվարո Մորատան ծրագրում է կարիերան ավարտել «Յուվենտուսում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», ցանկանում է կարիերան ավարտել թուրինյան ակումբում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նույնպես նախընտրում է թիմում պահել պահել 29-ամյա ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հարձակվողին վարձակալել էր 2 տարի առաջ։ Ակումբների միջև կնքված պայմանագիրը ենթադրում է 35 միլիոն եվրոյով տրանսֆերի գնման տարբերակ: Սակայն թուրինցիների ղեկավարությունը փոխել է իր տրանսֆերային քաղաքականությունը և պատրաստ չէ այդքան գումար վճարել Մորատայի տեղափոխության համար։

Նշվում է, որ մադրիդյան ակումբն իր հերթին չի պատրաստվում էական զիջումների գնալ ու համաձայնել իսպանացու տրանսֆերը վաճառել 15 մլն. եվրոյով: