3 լեգեոներ պատրաստվում է վերադառնալ «Կրասնոդար»: Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Ըստ աղբյուրի՝ խոսքը Կայոյի, Քրիստիան Ռամիրեսի և Ջոն Կորդոբայի մասին է։ Ակումբն այժմ աշխատում է Ռուսաստան նրանց վերադարձի ուղղությամբ:
Նաև առաջիկա օրերին տնօրենների խորհուրդը կորոշի թիմի նոր գլխավոր մարզչի հարցը։ Այս պահին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Ստորոժուկը։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի արդյունքով «Կրասնոդարը» վաստակեց 50 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։