«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի «Ռեալի» դեմ խաղը:
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (3:1): Տիագոն փոխարինվել է ընդմիջմանը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Տիագոն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։
Այս մրցաշրջանում Տիագոն ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։