Ռոբերտ Լևանդովսկին՝ «Ոսկե խաղակոշիկի» հաղթող

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»:

2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում խփել է 35 գոլ։ 2 գործակցով բազմապատկելով՝ դրանք լեյ ռմբարկուին 70 միավոր են բերել։

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 28 գոլով և 56 միավորով երկրորդն է «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշային աղյուսակում, իսկ «Լացիոյի» ու «Ռեալի» հարձակվողներ Չիրո Իմոբիլեն (27/54) և Կարիմ Բենզեման (27/54) կիսում են երրորդ տեղը։

Լևանդովսկու համար սա երկրորդ նման մրցանակն է կարիերայում (առաջինը նախորդ մրցաշրջանում էր)։ Մրցանակների քանակով ռեկորդակիրը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է (6):