Պաշտոնական. Ֆաբիո Կարվալյոն «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլը» հայտարարել է «Ֆուլհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

19-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդցիներին կմիանա հուլիսի 1-ին:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 8 մլն ֆունտ։

Կարվալյոն «Ֆուլհեմի» սան է, որի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից։