«Միլանը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Զլատան Իբրահիմովիչին

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Միլանում»:

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերի իր միկրոբլոգում՝ իտալական ակումբը պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը 40-ամյա ռմբարկուի հետ։ «Ռոսոներիները» պատրաստ են Իբրահիմովիչին վճարել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Սակայն հավանականություն կա, որ շվեդ հարձակվողը կավարտի ֆուտբոլային կարիերան։ Այս դեպքում Զլատանը կարող է աշխատանքի անցնել վերջերս կյանքից հեռացած Մինո Ռայոլայի գործակալությունում։