«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն այսօր անցկացրել է իր առաջին մամուլի ասուլիսն անգլիական ակումբում:
Հոլանդացի մասնագետին հարցրել են, թե արդյոք նա պատրա՞ստ է հաջորդ մրցաշրջանում մարտահրավեր նետել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպին։
«Ես հիանում եմ նրանցով: Այդ մարզիչների թիմերը ֆանտաստիկ ֆուտբոլ են ցուցադրում։ Սակայն բոլոր դարաշրջաններն ավարտվում են:
Արդյոք կարո՞ղ է դա տեղի ունենալ, քանի դեռ երկուսն էլ շարունակում են աշխատել Պրեմիեր Լիգայում: Կարծում եմ՝ այո՛»,- Տեն Հագին է ցիտում The Independent-ը: