Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կլքի ակումբը, եթե իրադարձությունների «արմատական ​​շրջադարձ» տեղի չունենա, հայտնում է Sport.es-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալն ու կատալոնական ակումբի ղեկավարությունը պետք է հանդիպեն այս շաբաթ։

Ավելի վաղ «Բարսայի» տնօրեն Մատեու Ալեմանին ասել էր, որ տեղեկություն չունի 25-ամյա հարձակվողի ապագայի վերաբերյալ։

Ուսման Դեմբելեի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։