Տոնի Կրոսը չի ցանկանում «Բարսելոնայում» տեսնել Ռոբերտ Լևանդովսկուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

Գերմանացին, մասնավորապես ասել է. «Չգիտեմ՝ կաշխատի դա, թե՝ ոչ։ Մարզական տեսանկյունից ես այս տեղափոխության երկրպագուն չեմ, քանի որ նա կուժեղացնի մեր գլխավոր մրցակցին»։

Կրոսի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։