Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Սերխի Ռոբերտոյի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» համաձայնության է եկել կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն պաշտոնական հայտարարություն է պատրաստում 30-ամյա իսպանացու հետ պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի վերջ երկարաձգելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ հայտարարությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Սերխի Ռոբերտոն Բարսելոնայի սան է։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։