Պաշտպան Ջորջիո Կյելինին շուտով կլքի «Յուվենտուսը» և կարող է կարիերան շարունակել «Լոս Անջելես Գելեքսիում», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլպուն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է 37-ամյա իտալացու հետ պայմանագիր կնքել 1,5 տարով։
Կյելինին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2005 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում և գոլ չի խփել։