«Վալենսիայի» նախագահ Անիլ Մուրտին կարող է լքել զբաղեցրած պաշտոնը

Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Անիլ Մուրտին կարող է լքել պաշտոնը կիսապաշտպան Կառլոս Սոլերի հասցեին հնչեցրած սպառնալիքների աուդիոձայնագրությունների լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է Golsmedia-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին աուդիո ձայնագրություններ, որոնցում նախագահը սպառնում է սպանել «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերինն, եթե նա որոշի հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով:

Աղբյուրի համաձայն՝ հենց ակումբի նախագահի՝ նման մեկնաբանություններն են, որ կարող են լինել նրա հրաժարականի հիմնական պատճառը։