Պաշտոնական. Տիագո Ալկանտարան «Լիվերպուլի» ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ճանաչվել է թիմի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

31-ամյա իսպանացին այս մրցաշրջանում առաջին անգամ արժանացել է «Լիվերպուլի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Նա Ապրիլին թիմի կազմում  անցկացրել է 9 հանդիպում։

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։