Ժոզե Մոուրինյոն կողմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է  գալիք ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը՝ հայտնում է Calciomercato պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով՝ Մատիչը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:

Հիշեցնենք, որ Մատիչն արդեն խաղացել է Մոուրինյոյի գլխավորությանբ «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընթացիկ մրցաշրջանում Նեմանյա Մատիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։