«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան յուրօրինակ ռեկորդ է սահմանել: Իսպանացի մասնագետն 9-րդ անգամ իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Դա մրցաշարի պատմության մեջ ռեկորդ է։
Նախկինում Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ 4 անգամ հասել էր կիսաեզրափակիչ, 3 անգամ՝ «Բավարիայի» և երկրորդ անգամ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «քաղաքայինները» երկու խաղի արդյունքով հաղթեցին Մադրիդի «Ատլետիկոյին» (1:0, 0:0): Կիսաեզրափակչում անգլիական ակումբը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։