«Լիվերպուլի» պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի (3:3) լավագույն ֆուտբոլիստ։
25-ամյա հույնը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Լիվերպուլը» երկու հանդիպման արդյունքով դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլի ուղեգրի համար կպայքարի «Վիլյառեալի» հետ։
https://twitter.com/LFC/status/1514352347253813250