Չորեքշաբթի օրը (ապրիլի 13-ին) կայացան Չեմպիոնների Lիգայի քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները, որոնցում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0), իսկ «Լիվերպուլի» ու «Բենֆիկայի» միջև պատասխան խաղն ավարտվեց 3:3 հաշվով:
Այս արդյունքների շնորհիվ Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի թիմերը երկու հանդիպման արդյունքով դուրս եկան կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ «Վիլյառեալն» ու «Ռեալն» արդեն նվաճել էին 1/2 եզրափակչի ուղեգիր։
Ձևավորվեցին կիսաեզրափակիչ փուլի հետևյալ զույգերը.
«Լիվերպուլ» – «Վիլյառեալ»
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-27-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 3-4-ին։