Դիեգո Սիմեոնեն ծափահարել է «Ման. Սիթիի» ֆուտբոլիստներին՝ ժամանակ շահելու համար (լուսանկար)

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեղին քարտ է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (0:0):

Հանդիպման վերջնամասում անգլիական թիմի ֆուտբոլիստները սկսեցին ժամանակ շահել, ինչը դուր չէր գալիս արգենտինացի մասնագետին, ով ամեն անգամ, երբ «քաղաքայինների» ֆուտբոլիստներն ընկնում էին, հեգնանքով ծափահարում էր։

Նաև միջադեպ տեղի ունեցավ 100-րդ րոպեին, երբ խաղադաշտ մտավ Սիմեոնեն, իսկ խաղը դեռ ավարտված չէր։ Դրա համար նա դեղին քարտ ստացավ։

Изображение