«Ատլետիկոյի» և «Ման. Սիթիի» ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել ՉԼ-ի խաղից հետո (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդում:

Եզրափակիչ սուլիչից հետո «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի միջանցքում ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել։ Մարզադաշտի աշխատակիցները միջամտել են, որպեսզի կոնֆլիկտը չվերածվի ծեծկռտուքի:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստների միջև հանդիպման վերջում ևս տեղի ունեցավ բախում, որի արդյունքում դեղին քարտեր ստացան Ստեֆան Սավիչը և Նաթան Ակեն, ինչպես նաև հեռացվեց մադրիդյան ակումբի պաշտպան Ֆելիպեն:

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր նվազագույն հաշվով, ուստի դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Պեպ Գվարդիոլայի թիմի հաջորդ մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը հաղթեց «Չելսիին»։

https://twitter.com/footpsglove/status/1514352435715784717?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1514352435715784717%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fchampions-league%2Fnews%2Figroki-atletiko-i-manchester-siti-ustroili-potasovku-v-podtribunnom-pomeschenii-posle-matcha-ligi-chempionov-1914781%2F