«Ատլետիկոյի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ են վանկարկել Գվարդիոլայի հասցեին

Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ վիրավորել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։

Լրագրող Միգել Դելենիի խոսքով՝ երկրպագուները վանկարկել են «Մարմնավաճառի որդի Պեպ Գվարդիոլա»։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղն ավարտվեց 0:0 հաշվով. Գվարդիոլայի թիմը հաջորդ փուլ դուրս եկավ Անգլիայում կայացած հանդիպմանը տարած նվազագույն հաղթանակի շնորհիվ:

Հավելենք, որ 1/2 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ: