Չավի. «Եվրոպա Լիգայի գավաթը միակ տիտղոսն է, որը չկա «Բարսելոնայի» հավաքածուում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Եվրոպայի Լիգայի պատասխան խաղի մասին։

«Մենք պետք է աշխատենք, թե ինչպես չկորցնել գնդակը: Մենք պետք է խաղանք մեր երկրպագուների առաջ, և այս գործոնը մեր օգտին կլինի։ Արդարացումներ չեն կարող լինել։

Մենք «Բարսելոնան» ենք՝ ամենամեծ հավակնություններ ունեցող ակումբը։ Պետք է հաղթենք ու լավ ֆուտբոլ ցուցադրենք։ Մենք հույս ունենք հաղթել Եվրոպա Լիգայում. այդ մրցաշարի գավաթը միակ տիտղոսն է, որը չկա ակումբի հավաքածուում»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» – «Այնտրախտ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Բարսելոնայում: Առաջին հանդիպման արդյունքը 1:1 է։